Բաքուն հիմա էլ պահանջում է «անհապաղ» փակել Մեծամորի ատոմակայանը

Բաքուն հիմա էլ պահանջում է «անհապաղ» փակել Մեծամորի ատոմակայանը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործումը, հայտնում է օմբուդսմենի գրասենյակը, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ հսկողության տակ»,- ասել է նա։