Զարմանահրաշ բույս, որը բուժում է բորբոքումները, օգտակար է ուռուցքների, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ

Զարմանահրաշ բույս, որը բուժում է բորբոքումները, օգտակար է ուռուցքների, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ

ԵԶԱՆ ԼԵԶՈՒ. զարմանահրաշ բույս, որը բուժում է բորբոքումները, արագացնում լավացումը, բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:

Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:

Օգտակար է վերքերի, ուռուցքների, քրոնիկական չարորակ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման ժամանակ:

Նրա բուժիչ հատկությունները պայմանավորված են բջջանյութի, ֆլավոնոիդների ու այլ սննդարար նյութերի բարձր պարունակությամբ, որոնք չափազանց օգտակար են առողջության համար։

Եզան լեզուն ունի խորխաբեր, հակաբիոտիկային, հակաբորբոքային, հակաթութքային, կպցնող, փափկեցնող, ինչպես նաև հակասեպտիկ հատկություններ։

1. Բուժում է վերքերը։
Իր կպցնող հատկությունների շնորհիվ այս բույսը կարող է ձեզ օգնել բուժել վերքերը ու նույնիսկ թեթևացնել միջատների խայթոցից առաջացած ցավը, քորն ու այլ տհաճ զգացողություններ։

Դրա համար վերցրեք եզան լեզվի մի քանի տերևներ, լավ լվացեք, կտրատեք կամ լավ տրորեք ու դրեք վերքի վրա, ինչից հետո փակեք վիրակապով։

2. Բարելավում է մարսողությունը։
Եզան լեզուն կատարյալ է նրանց համար, ովքեր տառապում են մարսողական խնդիրների պատճառով կամ ալերգիա ունեն որոշակի մթերքների նկատմամբ։
Եզան լեզվի տերևները նվազագույնի են հասցնում ստամոքսի բորբոքումն ու օգնում վերականգնել աղիքային միկրոֆլորան։

3. Թեթևացնում է թութքի նշանները։
Եզան լեզվի կպցնող հատկություններն օգտակար կլինեն թութքի ժամանակ դիսկոմֆոտը թեթևացնելու հարցում։ Մանրացրեք տերևները ջրի փոքր քանակությամբ ու օգտագործեք՝ որպես քսուք։

Այդ քսուքն անմիջականորեն թութքի վրա քսեք, որ թեթևացնեք ցավն ու դադարեցնեք արյունահոսությունը։

4. Մաքրում է արյունը։
Եզան լեզուն արյան միակ բնական մաքրողն է, որն ի վիճակի է թեթևացնել սնդիկով թունավորման նշանները։

Ի դեպ, այն նաև բուժում է դիարեան ու թեթևացնում նախադաշտանային նշանները։
Եզան լեզվի թուրմ պատրստելու համար պարզապես եռացրեք եզան լեզվի մի քանի տերևներ մի բաժակ ջրով ու ավելացրեք մի թեյի գդալ մեղր, որ քաղցրացնեք այն։

Ահա այս թուրմի կանոնավոր օգտագործման մի քանի հիմնական առավելությունները՝

անցկացնում է ցիստիտի նշանները, ինչպես նաև ատամնացավը

արագացնում է գրիպից բուժվելու գործընթացը օգնում է ստենոկարդիայի դեպքում

պայքարում է ռևմատիզմի, ինչպես նաև երիկամների ու միզածորանի հետ կապված խնդիրների դեմ

նվազեցնում է աղիների բորբոքումը, ինչպես նաև դուրս է բերում միզաթթուն։