Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել

Ռուսաստանը կպատրաստի և Ուկրաինային կհանձնի զինադադարի պայմանների ցուցակը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե պատվիրակությունները հասնեն որոշակի պայմանավորվածությունների;
- Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները, աշխատանքներ են տարվում;
- Ռուսաստանի և ուկրաինական պատվիրակությունների միջև փաստաթղթեր ստորագրելիս Ռուսաստանի Դաշնության համար գլխավոր և հիմնարարը ստորագրողի թեկնածությունն է Ուկրաինայից։