Ի՞նչ հետաքրքիր փաստեր գիտեք հապալասի մասին (լուսանկարներ)

Ի՞նչ հետաքրքիր փաստեր գիտեք հապալասի մասին (լուսանկարներ)

Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։

Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։

Հապալասն ուննի նաև մի շարք օգտակար հատկություններ և լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ։

Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։

  • Դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
  • Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։
  • Վերականգնում է նյարդային համակարգը։
  • Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։
  • Հապալասը մաշկի և գլխամաշկի համար արտադրվող կոսմետիկ միջոցների կարևոր բաղադրիչ է։ Այն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է կոլագենային թելիկների վերականգնմանը, ունի հակատարիքային հզոր ազդեցություն։

 

Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին՝ այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ հապալասը  եք ուտում։

  • Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի և սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել։
  • Բացի այդ, հապալասը ունի նաև լուծողական ազդեցություն և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել՝ առաջացնելով դիարեա, մետեորիզմ և փքվածություն։