Թեստ․ 10 հարցից բաղկացած այս տրամաբանական հարցերին պետք է պատասխանեք այո կամ ոչ

Թեստ․ 10 հարցից բաղկացած այս տրամաբանական հարցերին պետք է պատասխանեք այո կամ ոչ

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։

Այն տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանում տեղադրված է 12 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։
Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։

Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։

Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով նաև այցելություններ և դասախոսություններ սիրող աստղագետների համար։

1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։