Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել ու կալանավորվել

Blog Image

ՔՈԳՎ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Շիրակի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։

Նա մայիսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին hայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

ՆԳՆ ոստիկանություն

Send