Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Blog Image

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա։

Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ  կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ 

ՆԳՆ ոստիկանություն

Send