Օգոստոսի 13-ին Հայաստանում բացահայտվել է 119 հանցագործություն, այդ թվում՝ թմրանյութի հայտնաբերման 23, վարորդական իրավունք չունեցող անձի կողմից մեքենա վարելու և ֆիզիկական ներգործության՝ 15-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11 դեպք։
Բացահայտվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը, արձանագրվել է ապօրինի զենք հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ-երից 11 վթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 18-ը վիրավորվել են։