Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի Արցախից բռնագաղթած անձանց աջակցելու համար

Blog Image

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի Արցախից ներքին տեղահանված անձանց աջակցելու համար: Step1.am-ի փոխանցմամբ, այդ մասին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում՝ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

Վան Վիլի խոսքով՝ միջոցները կուղղվեն Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով՝ ներքին տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու համար:

Սեպտեմբերի 10-ի դրությամբ 2711 արցախյան ընտանիք ստացել է բնակարանային վկայականներ, որոնցից 823-ին արդեն տրամադրվել է բնակարան:

Send