Վրացական ընդդիմությունը Թբիլիսիում ցույց է սկսել։
Մասնակիցները կրել էին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշներ՝ բողոքելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրոպական միությանն ինտեգրումը կասեցնելու որոշման դեմ։ Երկրում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում է 12 կուսակցություն: