Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի 5-րդ տարելիցն է: MediaHub-ը շարք է սկսում՝ ներկայացնելով նախկինում մեր կողմից հրապարակված նյութերը, որոնք պատմում են մեր տղաների մասին, որ չվերադարձան այն պատերազմից, որը կարող էր և չլինել և ավարտվեց 5000 զոհով միայն այն պատճառով, որպեսզի Նիկոլին չասեն դավաճան:
Այո, այս պատերազմը կարող էր չլիներ, ինչպես կարող էր չլինել Փաշինյանը ՀՀ վարչապետ, որ այսօր ամեն ջանք ձեռնարկում է, որպեսզի ջնջի մեր հիշողությունից այս բոլոր անունները: Բայց մենք #ՉենքՈւրանալու. մենք հիշում ենք, հպարտանում ու վառ ենք պահում բոլոր հայորդիների հիշատակը, որ Հայաստանի ու Արցախի համար գնացին պատերազմ, ոմանք վերադարձան, կամ նվիրեցին իրենց կյանքը հայրենիքին: Ժամանակի ընթացքում մնացյալ անունները կջնջվեն, սակայն Հայաստանի անկախության ու ինքնիշխանության, Արցախի հայկական մնալու համար կյանքը զոհասեղանին թողած տղաներինը՝ երբեք: