Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին

Blog Image

Քիչ առաջ Անկարայում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

MediaHub-ին Անկարայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ  Պոլսո Պատրիարքարանի որևէ հոգևորական չի մասնակցել հանդիպմանը, թեև նրանց հրավերներ ուղարկված են եղել:

Մեզ փոխանցեցին, որ այլ հայ հոգևորական եղել է հանդիպմանը, մասնավորապես Կաթոլիկ հայ համայնքի և Հայ Ավետարանչականի ներկայացուցիչները, սակայն Առաքելական Պոլսո պատրիարաքարանը չի մասնակցել հանդիպմանը: Ըստ էության՝ Փաշինյանի հրավերը մերժել են:

Ի դեպ, Փաշինյանը Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում հոգևորական է երևում, սակայն մենք ճշտեցինք, որ նա կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչ է:

Մարիաննա Արամյան

Send