Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, 21-ամյա վարորդը «Nissan»-ով մասամբ հայտնվել է Հրազդան գետի մոտ. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրից դուրս՝ մասամբ Հրազդան գետի մոտ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում: 

Send