Այսօր առավոտյան 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է քաղաքը

Այսօր առավոտյան 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է քաղաքը

 Այսօր վաղ առավոտյան 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աթենքում, հայտնում է Geodynamics ինստիտուտը։

Երկրաշարժի էպիկենտրոնը Աթենքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող հատվածում է` Թիվա քաղաքից 6 կմ դեպի արևելք՝ 14,6 կմ խորության վրա:

Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:12-ին: Մի փոքր ավելի ցածր ուժգնությամբ ցնցումներ տեղի էին ունեցել հինգշաբթի նույն վայրում։