Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը, Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ: Նախօրեին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։

Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ասաց, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում․ «Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ զգուշացումներին` Նիկոլ Փաշինյանին...

Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել` չկա հետեւանք»։

Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-2020 թթ․, հետո կրկին նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվեցին։ 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար, հստակ պատասխան չի տվել:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։
Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որեւէ իրավական հետեւանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է»։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների եւ հեղինակությունների ընտանիքների հետ։Նախօրեին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ընթրիքին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են «Նայեք աղջիկներ» խանութը։

Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից եւս, որոնց մասնակցում են օրենքով գողի կինը, դուստրը եւ Փաշինյանի դուստրերը:

Ասում են, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երեւանսկու ընտանիքի հետ եւ անգամ կրոնական նույն նախասիրություններն ունեն։

Send