Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տուն

Blog Image

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20։16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 07:32-ին։ Այրվել են մոտ 10000 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտե կառուցա­տարրերը (մոտ 300 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխվել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի մյուս հատված և կից բնակելի տուն:

Send