Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Blog Image

Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվեցին, հայտնել է «Ազգային ճակատը»

«Առաջնորդարանի դուռը բացվեց։ Իրավապահները հեռացան։ 

Իրավապահները այս պահին Մայր Աթոռի տարածքում են»։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա»,- Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ «Հիմա ընթացակարգն այսպես է լինելու` երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան` կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է` նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ»։

Զոհրաբյանը նշել է, որ սա «քրեական ապօրինի հետապնդում է»։

«Փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,– ասել է  փաստաբանը։

Տեսանյութն այստեղ

Send