«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում երկրպագուների քանակից։
Կիրակի օրը «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Պարի ՆՆ»-ին։ Խաղը կայացել է Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։
«Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի այդ՝ ծանր ճանապարհորդություն էր։ Անցած շաբաթ լավ աշխատեցինք և արժանի հաղթանակ տարանք։ Իհարկե, ցանկանում ես խաղալ, երբ մարզադաշտը լեփ-լեցուն է, ինչպես մեր դաշտը Կրասնոդարում։ Դա է իսկական ֆուտբոլը։ Բայց ինչ արած։ Կենտրոնացումը միշտ պետք է լինի առավելագույնը։ Պետք է ամբողջությամբ նվիրվել խաղին», — ասել է Սպերցյանը ВсеПроСпорт-ի հետ զրույցում։