Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գազայի հատվածում երեխաները սոված են երեւում․ Թրամփ

Blog Image

Գազայի հատվածում երեխաները սոված են երեւում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Գազայում սով չկա։

«Մենք մեծ գումար և սնունդ ենք տրամադրում։ Եվ այլ երկրներ նույնպես ակտիվանում են։ Գիտեմ, որ Մեծ Բրիտանիան նույնպես ներգրավված է»,- նշել է Թրամփը։

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին է հանդիպել Շոտլանդիայի Թըրնբերի քաղաքի «Trump Turnberry» գոլֆի ակումբում։

 

Send