Ստեփան Ասատրյանը (նախկին Տ. Արամ) իր գրառման մեջ հայտարարում է, որ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը «26 տարիների ընթացքում ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց, այդ թվում երեք եպիսկոպոս, վարդապետներ, աբեղաներ և քահանաներ։ Եվս 150 և ավել սարկավագներ իրավիճակից դրդված, սեփական կամքով, հեռացել են․․․»։
Ճշտելու համար, թե որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից պարզեցինք, որ սույն անձնավորությունը հեթական անգամ կեղծ ու չհիմնավորված տեղեկատվություն է հրապակել։ Իր նշած երեք եպիսկոպոսներից երկուսը իրենց կարգից հրաժարվել են սեփական դիմումների համաձայն, շուր 100 հոգևորական է կարգալույծ արվել, որոնցից շուրջ 40-ը սեփական դիմումի համաձայն՝ տարբեր հանգամանքների բերումով։ Ոչ մի սարկավագ կարգալույծ չի արվել, վերջիններս Եկեղեցուց հեռացել են իրենց ազատ կամքով։ Իսկ ճեմարանի ուսանողների հեռացման հարցը ուսումնական գործընթաց է՝ մանկավարժական խորհրդի տիրույթում գտնվող։ Տեղեկատվական համակարգից հավելեցին, որ նման գործընթացները հատուկ են ցանկացած հաստատությանը։ Անշուտ մեծ ցավ է յուրաքանչյուր եկեղեցականի հեռանալն ասպարեզից, որովհետև հոգևորականի պատրաստության համար Եկեղեցին հսկայական ջանքեր ու միջոցներ է ներդնում, որպեսզի իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնեն հոգևոր անդաստանում, սակայն կարգալուծությունը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, անխուսափելի է։ Ինչ վերաբերում է
Ստեփան Ասատրյանի ստերով, աղավաղումներով և չարամիտ ենթատեքստերով հայտարարություններին ու մանիպուլյատիվ շահարկումներին, ապա վերջին շրջանում իր հակաեկեղեցական ու հակականոնական կեցվածք համատեքստում հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում՝ արհեստականորեն մարդկանց ապակողմնորոշելու և Եկեղեցու հեղինակությունը սասանելու։
