- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ է եղել «Համաս»-ի վերազինման մասին Գազայում և հաստատել է այն «որոշակի ժամանակահատվածով», գրել են ԶԼՄ-ները։
Նա ասել է, որ խմբավորումը «փորձում է վերականգնել կարգուկանոնը ամիսներ տևած պատերազմից հետո»։
«Դուք պետք է հասկանաք. նրանք, հավանաբար, կորցրել են 60,000 մարդ։ Դա շատ բարձր գին է», - ասել է Թրամփը «Air Force One» օդանավում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
- Իսրայել ժամանած Թրամփը Կնեսետի շենքում գրառում է արել։
«Սա մեծ պատիվ է ինձ համար, մեծ և հրաշալի օր։ Նոր սկիզբ», - գրել է ամերիկացի առաջնորդը հյուրերի գրքում։
- Նաև հայտնի է դարձել, որ «Համաս»-ն ազատ է արձակել բոլոր 20 կենդանի պատանդներին, որոնց նախատեսված է եղել այսօր հանձնել Իսրայելին։
Նրանցից բոլորն արդեն հանձնվել են Կարմիր խաչին։ 28 պատանդների մարմիններ դեռ զինյալների ձեռքում են։ Նրանց՝ Իսրայել տեղափոխումը նախատեսված է այսօր ավելի ուշ։
- «Պատերազմն ավարտվել է», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Կնեսետում։
Իսրայելի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Թրամփը նույնպես հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմն ավարտվել է։
