Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրանյութ պատրաստելու դեպք են բացահայտել

Blog Image

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շահումյան գյուղի 49-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պատրաստում թմրանյութ և օգտագործում։

Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 6-ին Շահումյան մեկնած քրեական ոստիկաններին 49-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շահումյանցու տան բակում հայտնաբերվել են կանեփի մշակված բույսեր, կիսաչոր ճյուղեր, իսկ տան նախասրահում՝ ընդհանուր մեկուկես կիլոգրամից ավելի թմրանյութով 45 ապակե տարա և 2 փաթեթ:

49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Send