Դուք կարող եք հեպատիտով վարակվել, եթե օգտագործում եք ուրիշի ածելին կամ եղունգների մկրատը, ՌԻԱՄՕ-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։
Նա նշել է, որ ռիսկի խմբում են գեղեցկության սրահների հաճախորդները, որտեղ գործիքները սխալ են ստերիլիզացված։
«Շատերը սխալմամբ կարծում են, որ հեպատիտը սպառնում է միայն նրանց, ովքեր վտանգավոր ապրելակերպ են վարում. օգտագործում են արգելված նյութեր, անում են սիրողական դաջվածքներ և պիրսինգներ, աշխատում են արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ,- նշել է Կաշուխը։
Բժիշկը պարզաբանել է, որ B և C հեպատիտների վիրուսները փոխանցվում են վարակված արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով, և վարակի համար բավարար է մանրադիտակային դոզան։
Վարակի հիմնական ուղիներն են ոչ ստերիլ գործիքների օգտագործումը և չպաշտպանված սեռական հարաբերությունը։
«Բացի այդ, վիրուսը կարող է փոխանցվել երեխային վարակված մորից»,- ասել է նա։