Խաղատները պետք է խաղադրրույքների 90%-ը տարբեր շահումների տեսքով վերադարձնեն մարդկա՞նց․ Փաշինյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց «Խաղային գործունեության կարգավորման մասին և կից օրենքների» փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։

«Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ։ Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձինք ցանկացած խաղային արտադրանքով, որի միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում, ապա այդ բոլոր  խաղային արտադրանքները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային լաբորատորիաների կողմից և այդ ամենը ստուգվելու է օպերատորի կողմից, իսկ օպերատորը սահմանվում է Կառավարության կողմից մրցութային կարգով։ Մեկ այլ նորամուծությունն այն է, որ մոլի կամ ինտերնետ մոլի խաղերի կազմակերպված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծությունը նվազագույն չափը պետք է լինի 90% »,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում