Ռոբերտ Լևանդովսկին նոր ռեկորդ է սահմանել

Ռոբերտ Լևանդովսկին նոր ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անձնական ռեկորդն է սահմանել:

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ պատասխան խաղում լեհ ֆուտբոլիստը մեկնարկային 23 րոպեում երեք գոլ է խփել: Այդպիսով, նա գերազանցել է իտալական «Միլանի» նախկին հարձակվող Մարկո Սիմոնեի ռեկորդը, որը 1996 թվականին նորվեգական «Ռուսենբորգի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել առաջին 24 րոպեում:

«Բավարիան» սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է Ավստրիայի չեմպիոնին և վստահ մտել քառորդ եզրափակիչ: Ռոբերտ Լևանդովսկուց բացի՝ աչքի է ընկել նաև Թոմաս Մյուլլերը, որը դուբլի հեղինակ է դարձել: Ավստրիացիները միակ պատասխան գոլը խփել են 70-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 5:0 էր: