ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին

ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Oragir.news և Newday լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝  Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Այդ մասին Aysor.am-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես, ասել է ՄԻՊ  խորհրդական Արթուր Ասլանյանը։