Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-ից մինչև 137 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 94-ից մինչև 144 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 55-ից մինչև 94 առանձնատների, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 38, 40 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 15 փողոցի թիվ 33-ից մինչև 63 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: