Զբոսաշրջիկներով ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել․ ԱՄՆ (տեսանյութ)

Զբոսաշրջիկներով ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել․ ԱՄՆ (տեսանյութ)

Հինգշաբթի օրը Նյու Յորքում Հուդզոն գետը ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։

Նյու Յորքի պաշտոնյաներն ու փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա:

Աղետի պատճառները դեռևս անհայտ են։ Դեռ պաշտոնապես չստուգված տեսանյութում, որը տարածվել է սոցիալական ցանցերում, երևում է, թե ինչպես է ուղղաթիռը գրեթե ուղղահայաց գետն է ընկնում՝ շրջվելով օդում։

Ուղղաթիռը կործանվել է Նյու Յորքի շատ պատմական կենտրոնի մոտ՝ Ստորին Մանհեթենի, բայց Հուդզոն գետի հակառակ ափին, որի վրա է Նյու Ջերսի Սիթին։

Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը մամուլի ասուլիսում ասել է, որ ուղղաթիռը պատկանում է New York Helicopters ընկերությանը, որը զբոսաշրջիկների համար թռիչքներ է իրականացնում քաղաքի վրայով։

Ինչպես հայտնում է FlightRadar-ը, ուղղաթիռը մի քանի թռիչք է կատարել Մանհեթենի և Հուդզոն գետի երկայնքով մինչև վթարը:

Տեսանյութն՝ այստեղ