ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ալիգատորը հոշոտել է թոշակառու կնոջը։ Նա մահացել է։ Այս մասին գրում է The Mirror պարբերականը։ 88-ամյա թոշակառու Նենսի Բեքերը աշխատում էր պահպանվող գյուղակում։ Ինչ որ պահի նա սայթաքել է ու ընկել լճակը, որտեղ նրան նկատել է ալիգատորն ու հարձակվել կնոջ վրա։
Տարեց կինը մահացել է։ Նրա մարմինը ջրում հայտնաբերել են տեղի բնակիչները եւ ահազանգել ոստիկանություն։ Ընդ որում, ալիգատորը մի քանի ժամ գտնվել է դիակի կողքին, ասես պահպանելով որսը։ Կնոջ դիակն ուղարկվել է փորձաքննության։