Փոխարժեքն այսօր

Փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 388.69 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.03 դրամով։ Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 418.33 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1.03 դրամ։

Եվրոպական արժույթը վաճառվում է 432.19 դրամ միջին գնով, ինչը 1.29 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.60 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.88 դրամ միջին գնով, ապրիլի 27-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.67 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,39 դրամով՝ կազմելով 492,91 դրամ։