Կամչատկայում երեք զբոսաշրջիկներ տուժել են քարաթափման պատճառով

Կամչատկայում երեք զբոսաշրջիկներ տուժել են քարաթափման պատճառով

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբխի լանջերից երեք զբոսաշրջիկներ տարհանվել են քարաթափման ժամանակ վիրավորվելուց հետո, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։

«Ուժեղ քարաթափման պատճառով Կլյուչևսկի հրաբխի վրա տուժել են երեք զբոսաշրջիկներ Միջադեպի մասին հաղորդում է ստացվել փրկարար ծառայությանը հուլիսի 26-ի գիշերը։ Պարզվել է, որ տարածքում երկու տղամարդ և մեկ կին երկար քայլարշավ են կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զբոսաշրջիկներին օգնություն է ցուցաբերվել, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացումից:

Կլյուչևսկոյ հրաբուխը գտնվում է Կամչատկայի Ուստ-Կամչատկայի շրջանում։ Հսկայի բարձրությունը ծովի մակարդակից 4850 մետր է։