Զոհի մասին լուրը մտահոգիչ է, կարևոր է՝ բանակցությունների շուրջ առաջընթաց գրանցվի․ Կլաար

Զոհի մասին լուրը մտահոգիչ է, կարևոր է՝ բանակցությունների շուրջ առաջընթաց գրանցվի․ Կլաար

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «մտահոգիչ» է անվանել ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին լուրը․

«ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ հանգիստ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- այդ մասին թվիթերյան(X) միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը։