Ինչ է անհրաժեշտ ուտել ամեն առավոտ՝ արյունատար անոթներն ամրացնելու համար

Օրական մեկ ձու ուտելը, օրինակ՝ առավոտյան, կարող է ամրացնել արյան անոթները և սիրտը, քանի որ այն օգնում է նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդների բարձր մակարդակը:
«Այս առումով ձուն օգնում է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը»,- իր տելեգրամյան ալիքում նշել է սրտաբան Օլգա Բոկերիան՝ անդրադառնալով գիտնականների աշխատանքին։
Սրտաբանի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական մեկ ձու են ուտում, 30%-ով ավելի քիչ հավանական է, որ մահանան հեմոռագիկ ինսուլտից, քան նրանք, ովքեր հրաժարվել են այդ արտադրանքից։ Բացի այդ, նրանք, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ձու, սրտանոթային հիվանդությունների ավելի քիչ առաջընթաց են գրանցել։
Պարզվում է, որ փոքր քանակությամբ ձու ուտելը կապված չէ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։
«Ռիսկը նույնիսկ նվազում է: Հետազոտության ժամանակ մարդիկ, ովքեր օրական մեկ ձու էին ուտում, 20%-ով ավելի քիչ էին հակված սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, քան նրանք, ովքեր ձու չէին ուտում»,- նշել է Օլգա Բոկերիան: