Այս համեմունքը նվազեցնում է խոլեստերինը

Բարձր խոլեստերինի խնդիրը շատերին ծանոթ է։ Այն կարելի է նվազեցնել ոչ միայն դեղամիջոցների օգնությամբ, այլեւ որոշակի համեմունքներ օգտագործելու միջոցով։ Խոսքը համեմի մասին է։ Այս բույսը շատ օգտակար է և նվազեցնում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ, ինչպես նաև դրականորեն է ազդում սրտի առողջության վրա։
Ինչպես հայտնում է թուրքական Ensonhaber հրատարակությունը, համեմի առավելություններից կարելի է նշել դրա բազմակողմանիությունը, քանի որ սննդի համար օգտագործվում են և՛ տերևները, և՛ սերմերը։
Հետազոտությունների համաձայն՝ բույսն օժտված է հակաօքսիդանտ հատկությամբ, ինչի շնորհիվ համեմը կանխում է ճարպերի ու տրիգլիցերիդների, զարկերակներում սալերի առաջացումը և կուտակումը։ Համեմը փոխում է օրգանիզմում ճարպերի բաղադրությունը, նորմալացնում մարսողությունը․ բնական հակաբիոտիկ է, մեծացնում է ախորժակը, աջակցում է նյարդային համակարգին, պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և մանրաթելեր։