Հռոմի պապը հայտարարել է, որ միասեռականությունը հանցագործություն չի համարում

Հռոմի պապը հայտարարել է, որ միասեռականությունը հանցագործություն չի համարում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը միասեռականությունը մեղք է անվանել, սակայն ասել է, որ ոչ ավանդական հարաբերությունները հանցագործություն չի համարում: Նման հայտարարություն նա արել է Associated Press-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։ Նա «անարդար» է անվանել օրենքները, որոնք քրեականացնում են նույնասեռականությունը և կոչ արել պայքարել դրանց դեմ։

«Համասեռամոլ լինելը հանցագործություն չէ: Դա հանցագործություն չէ, այո, բայց դա մեղք է: Լավ, բայց նախ պետք է տարբերել մեղքը հանցագործությունից: Նաև մեղքը միմյանց հանդեպ ողորմության բացակայությունն է», - ասել է հովվապետը։

 Գործակալության տվյալներով՝ ըստ կաթոլիկության ուսմունքի՝ համասեռամոլներին պետք է հարգանքով վերաբերվել, սակայն համասեռամոլ արարքները «բնույթով արատավոր են»։