Երազում ենք հունիսին գերիշխող դիրք զբաղեցնել․ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն (տեսանյութ)

Ձվի գինը որոշվում է առաջարկի և պահանջարկի կանոններից ելնելով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու էր իրենց թռչնաֆաբրիկան ձուն ինքարժեքից ցածր գնով վաճառում։ Մանասե Եփրեմյանն ընդգծեց, որ ընկերությունը հակամրցակցային վարքագիծ չի դրսևորել, գերիշխող չէ։

«Գերիշխող դիրքը մի քանի չափորոշիչներ ունի, շուկայի 10 տոկոս սահմանչափ է դրված գերիշխող դիրքի համար, մենք դա չենք գերազանցել, բայց շատ ենք երազում, որ գերազանցենք այս տարի ամռանը»,-ասաց նա։

Մանասե Եփրեմյանը հավելեց նաև, որ ձգտում են հունիսին օրական 600 արկղից ավելի ձու արտադրել։ Մանրամասները՝ տեսանյութում Անի Գևորգյան