Սա ինքն իրենից գոնե մի քիչ ամաչո՞ւմ է. հասարակական գործիչը՝ ԳՇ պետի մասին

Սա ինքն իրենից գոնե մի քիչ ամաչո՞ւմ է. հասարակական գործիչը՝ ԳՇ պետի մասին

Քաղաքական-հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին՝ նշելով, որ ԳՇ-ի՝ 2021 թվականի հայտարարության տակ ստորագրություն դնողն ինչպե՞ս կարող է այսօր Փաշինյանին պատվի առնել։

Հիշեցնենք, որ ԳՇ-ն պահանջում էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։

Մի քանի տասնյակ գեներալների ստորագրությամբ հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.

«Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», - ասված էր հայտարարությունում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Անդրադառնալով այս ամենին Լուսինե Հարոյանը գրել է.

«Էս մարդը, որ հիմա պատիվ է տալիս ու զգաստ կանգնել է նիկոլաճիվաղի առաջ, 2 տարի առաջ ստորագրել է էս տեքստի տակ:

Հիմա ինձ բացատրեք, ո՞նց է դա հնարավոր:

Սա գոնե ինքն իրենից գոնե մի փոքր ամաչու՞մ է»: