Չեխիան ԵՄ էներգետիկայի նախարարների արտակարգ նիստ է կհրավիրի

Չեխիան ԵՄ էներգետիկայի նախարարների արտակարգ նիստ է կհրավիրի

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ասել է, որ երկիրը, որը մինչեւ տարեվերջ նախագահում է ԵՄ երկրների խորհրդում, ԵՄ էներգետիկայի նախարարների հրատապ նիստ կհրավիրի՝ քննարկելու էներգետիկ ոլորտում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները։

Չեխիայի նախագահությունը էներգետիկայի նախարարների հրատապ խորհրդակցություն կհրավիրի էներգետիկ իրավիճակի կարգավորմանն ուղղված հստակ արտակարգ միջոցառումները քննարկելու նպատակով», - գրել է Ֆիալան` իր թվիթերյան միկրոբլոգում, սակայն նիստի հստակ օրը դեռեւս պարզ չէ: