Անհանդուրժողականության կամ դրա հրահրման դեպքերն անընդունելի են․ ԱԳՆ խոսնակ

Անհանդուրժողականության կամ դրա հրահրման դեպքերն անընդունելի են․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին․

«Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ  անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։

Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»։