Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում, հարբած ուղևորի են կապել․ ի՞նչ է հայտնի

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում, հարբած ուղևորի են կապել․ ի՞նչ է հայտնի

Նյու Յորքից Տաշքենդ չվերթն իրականացնող «Uzbekistan Airways»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում։ 

Ըստ SHOT-ի՝ 26-ամյա Սուխրոբ Ու.-ն թռիչքի ժամանակ սկսել է ալկոհոլ օգտագործել և անհանգստություն պատճառել, ինչը դուր չի եկել մյուս ուղևորներին։ Նրանք նկատողություն են արել, սակայն անկարգապահ ուղևորը չի հանգստացել։ Նրան կապել են, իսկ Boeing 787 ինքնաթիռն այսօր Երևանի ժամանակով ժամը 7:10-ին հարկադիր վայրէջք է կատարել Կազանում՝ ժամանակավորապես ընդհատելով գրեթե 13-ժամյա թռիչքը։

Տղամարդուն դուրս են բերել թռիչքից և տարել ոստիկանության բաժին, որտեղ նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել։ Մի քանի ժամ անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Տաշքենդում։