Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ

Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ

Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Վայոց Ձորում: Հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։

Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, մեկն էլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։