Մարդը չգիտի`որտեղ շինաղբը թափի․ Դանիելյան
Տարբեր համայնքներում առկա է նույն խնդիրը, երբ մարդն իր բնակարանում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ չգիտի՝ որտեղ տանի աղբը և ինչպես դրանից ազատվի, և կոնկրետ հատկացված տարածքներ չկան: Շատ համայնքապետեր ասում են, որ կա տարածք, ոմանք էլ ասում են՝ չկա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հարցը մեծ առումով լուծված չէ։ Եթե պատժիչ մեխանիզմներ ենք գործի դնում, ապա պետք է ասենք նաև այն տարածքները, որտեղ մարդը կկարողանա իրականացնի իր իրավունքը, և խոչընդոտների չհանդիպի»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում