Երևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել մոտ 1000 քմ մակերեսով

Երևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել մոտ 1000 քմ մակերեսով

Երևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում թ  ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում են ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը և պաշտոնատար այլ անձինք։