«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին Kia Optima-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ 29-ամյա Սերգեյ Մանուկյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին՝ «Դեկորա» կահույքի սրահի մոտ, բախվել է բետոնե բաժանարար պաշտպանիչ հատվածին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։