Կոմպլիմենտների շքերթ՝ Բաքվում. ի՞նչ է ստանալու Լուկաշենկոն Ալիևից այս անգամ

Կոմպլիմենտների շքերթ՝ Բաքվում. ի՞նչ է ստանալու Լուկաշենկոն Ալիևից այս անգամ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու: Ավանդույթի համաձայն, «բատկան» չի թաքցնում իր, մեղմ ասած, համակրանքն Ալիևի նկատմամբ, որի հետևում, հավանաբար, Ադրբեջանից ինչ-որ բան ստանալու խոստումներն են, որ ստացել է Լուկաշենկոն օկուպանտ-գործընկերոջից:

Ահա այն «դիֆիռամբները», որ Լուկաշենկոն ձոնել է Հարավային Կովկասի թիվ մեկ բռանպետին, թեև «բատկան» նրան այլ որակումներ է տալիս:

Բելառուսի ղեկավարը նշել է, որ ներկայումս անհանգիստ է նաև կովկասյան տարածաշրջանում։

«Փառք Աստծո, որ ի դեմս Ադրբեջանի՝ այստեղ հայտնվել է շատ հզոր, նորմալ ղեկավար։ Դուք կարողանում եք վերահսկել Կովկասի տարածաշրջանը։ Սա այլևս միայն Ադրբեջանի պատասխանատվությունը չէ. դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխանատու եք Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի վրա մենք՝ այն ժողովուրդները, ովքեր Կովկասում չեն ապրում, իսկապես հույս ենք դնում։ Սա լրացուցիչ բեռ է ձեզ վրա, չնայած ձեր սեփական խնդիրներն էլ հերիք են։ Այնուամենայնիվ, որևէ տեղ չեք գնա. ժամանակը, ինչպես ասում ենք, ընտրել է ձեզ, և դուք պատասխանատվություն եք կրում կովկասյան տարածաշրջանի համար՝ որպես առաջնորդ»,- նշել է Լուկաշենկոն։