Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին հղումով:

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թալիշի լեռներում, իսկ օջախը՝ 18 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:43-ին։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։