Մեր քաղաքացիները մի քիչ էլ պետք է համբերեն․ Կոստանյանը՝ ԱՄԷ առանց վիզա մեկնելու մասին

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, որ փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին։

«Երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց, որ եթե փաստաթուղթը խորհրդարանի կողմից հավանություն ստանա, ավտոմատ կերպով ուժի մեջ չի մտնելու։

«Մեր քաղաքացիները մի քիչ էլ պետք է համբերություն ունենան, մինչև կավարտենք մեր պետական ընթացակարգը»,- նշեց նա և հավելեց, որ ԱԳՆ-ն հանրային կերպով հստակ կլուսաբանի, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի։ 

Մանրամասները՝ տեսանյութում