Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ տան տանիքում. ի՞նչ է հայտնի

Blog Image

Մայիսի 25-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։55-ին։ Այրվել է տան տանիքի (մոտ 240 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը։

ՀՀ փրկարար ծառայություն

Send