Պուտինը կընդունի Կադիրովին․ այլ հայտարարություններ Կրեմլից

Պուտինի՝ մինչև Հաղթանակի օրը կրակը դադարեցնելու նախաձեռնությունը մնում է ուժի մեջ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա հայտարարությունների հիմնական կետերը՝
▪ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ լավ հայտնի է, բոլոր հրահանգները տրված են, նոր հրահանգներ չկան;
▪ Ռուս զինծառայողները անում են ամեն ինչ, որպեսզի Մեծ Հաղթանակի տոնակատարությունն անցնի հանգիստ և խաղաղ մթնոլորտում;
▪ Պուտինը մայիսի 7-ին կհանդիպի Կադիրովի հետ, Չեչնիայի ղեկավարը կմասնակցի Ռուսաստանի նախագահի մի շարք միջազգային հանդիպումների, որոնք կանցկացվեն ընդլայնված կազմով;
▪Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ որոշ ԵՄ երկրների տարածքով թռիչքի արգելքը կապել է աբսուրդային ռուսաֆոբ քաղաքականության հետ;
▪ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա պետությունների նախկին ղեկավարներին Հաղթանակի շքերթին հրավիրելու ծրագրեր չկան;
▪ՄՕԿ-ի կողմից որոշ ռուսական լրատվամիջոցների՝ Օլիմպիական խաղերի համար հավատարմագրումից հրաժարվելը խտրականություն է;
▪Ոչ ոք դեռ չի կարող պատասխանել, թե արդյոք ռուս ֆուտբոլիստները կմասնակցե՞ն 2026 թվականի աշխարհի առաջնությանը;
▪Կրեմլը որևէ պատճառ չի տեսնում կեֆիրի պակասի համար, որը Վլադիմիր Պուտինի սիրելի ուտեստ է, և որը գրավել է ռուսների ուշադրությունը։