Արմավիրից մարդիկ չեն կարողանում հասնել Երևան. պատասխանատուները քնած են

Արմավիրից մարդիկ չեն կարողանում հասնել Երևան. պատասխանատուները քնած են

Արմավիրի մարզում քաղաքացիները կանգնած են մեծ խնդրի առաջ․ հանրային տրանսպորտ չկա, որ կսպասարկի մարզի բնակիչներին։ Արմավիրից դեպի Երևան եկող սպրինտերները, որ սպասարկում են նաև Մեծամորի բնակիչներին, սկսել են վատ աշխատել․ առավոտյան ուշ-ուշ են գալիս, երեկոյան էլ՝ վերջինը 19:30-ին է մեկնում։

«Երեկ վերջինը 19:20-ի շրջանում եկավ, մարդիկ կանգնած սպասում էին, ասացին, որ էլ չի լինի, մի կերպ, խցկված գնացել ենք»,- պատմեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ սպրինտերի վարորդները սկսել են բոյկոտել, առաջարկում են ուղեվարձը թանկացնել։ 

MediaHub-ին Արմավիրի համայնքապետարանից հայտնեցին, որ իրենք այսօր բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ մեքենաները առավոտից նորմալ չեն աշխատել, հիմա ղեկավար կազմը խորհրդակցության է։

Նշենք, որ մարզի համայնքները սպասարկում են «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերության մեքենաները։

Ընկերության մասին տեղեկությունների բաժնում նշված 010470802 հեռախոսահամարը գոյություն չունի, ուստի չկարողացանք պարզել՝ ինչու է նման խնդիր առաջացել։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ՏԿԵ նախարարության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

MediaHub-ը կհետևի իրավիճակին։

Նարե Գնունի